News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շատ կարեւոր է, որպեսզի աշխատանքային միգրանտներն այլ երկրներում իրենց աշխատանքային գործունեությունը ծավալելու ընթացքում օրենսդրորեն եւ իրավական առումով պաշտպանված լինեն: Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ աշխատանքային միգրացիայի թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա, մսնավորապես, նշել է.

«Քննարկվող թեման բավական արդիական է շատ երկրների համար նաեւ այն պարզ պատճառով, որ տարբեր պետություններում մարդկանց կենսամակարդակը կարող է էապես տարբերվել, որովհետեւ նույն որակի եւ քանակի աշխատանքի դիմաց վարձատրության չափն էապես տարբեր է: Աշխատանքային միգրանտներն ունեն ԵԽԽՎ համապատասխան որոշումների եւ պաշտպանության կարիքը։ Նշանակում է այստեղ մենք պետք է ընդունենք կիրառական որոշումներ։

Բնականաբար, առավել զարգացած երկրներում նվազագույն եւ միջին աշխատավարձի մակարդակն առավել բարձր է: Սակայն միայն այդ հիմնական պատճառով չէ, որ տարբեր երկրներից դեպի առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրներ աշխատելու են մեկնում քաղաքացիներ՝ ապահովելու իրենց նվազագույն կենսապայմանները:

Աշխատանքային միգրացիան առաջացնում է լուրջ ժողովրդագրական խնդիրներ մայր երկրներում, որտեղից տեղափոխվում են աշխատանքի համար։ Դա պետք է հաղթահարել։ Այդ առումով Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ բոլոր երկրներում էլ այս խնդիրները խիստ արդիական են եւ լուծման կարիք ունեն։ Մասնավորապես գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունից հիմնականում սեզոնային աշխատանքի համար ՌԴ են մեկնում տարեկան մի քանի հարյուր հազար աշխատանքային միգրանտներ:

Այստեղ խնդիրներ կան նաեւ կապված աշխատանքի կատարյալ ազատ տեղաշարժի հետ, սակայն համոզված եմ, որ դրանք առաջիկայում իրենց լուծումները կստանան: Որպես ՀՀ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահ՝ լավատեղյակ եմ այդպիսի խնդիրներին եւ դրանց լուծման ընթացքին:

Շատ կարեւոր է նաեւ, որպեսզի աշխատանքային միգրանտներն այլ երկրներում իրենց աշխատանքային գործունեությունը ծավալելու ընթացքում օրենսդրորեն եւ իրավական առումով պաշտպանված լինեն: Դա կապված է ընդունող երկրներում ժամանակավոր կացության, աշխատանքային իրավունքների պաշտպանության ինստիտուտների ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական կարգավորումների արդյունավետության բարձրացման հետ: Իհարկե, այս զեկույցը եւ դրա հիման վրա ընդունվող որոշումը կնպաստեն այդ խնդրի լուծմանը, սակայն դա ամբողջական եւ իրական լուծում չի լինի։

Միաժամանակ պետք է նշել, որ աշխատանքային միգրանտները մեծածավալ ֆինանսական տրանսֆերներ են ապահովում նաեւ սեփական երկրների համար: Սակայն ակնհայտ է, որ բոլոր երկրներն էլ ձգտում են զարգացնել իրենց տնտեսությունները, ապահովել առավել բարձր նվազագույն եւ միջին աշխատավարձի մակարդակ: Մեր վեհաժողովն իր որոշումներով միայն ու միայն պետք է նպաստի այդ

գործընթացներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ