News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«OPEN east media think tank» միջոցառմանը՝ լրագրողների եւ ԵՄ ֆինանսավորած տարածաշրջանային ծրագրերի շահառուների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցել են հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

Հոկտեմբերի 4-ին միջոցառումը կազմակերպել էր EU Neighbors East-ը: Հանդիպման հիմնական նպատակն էր ծրագրերի կոնկրետ արդյունքների եւ մարդկանց կյանքի վրա ազդեցության քննարկումը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ հնարավորությունները: Մասնակիցները ներկայացրին գիտության եւ ինովացիաների ոլորտում «Հորիզոն 2020» ծրագրի հնարավորությունները, EU4Business-ը, SMEDA-ն՝ Հայաստանում ինովացիոն ՓՄՁ-ներին աջակցություն, EU4Youth նախաձեռնությունը: Զեկույցներով հանդես եկան տարբեր ծրագրերի շահառուները եւ պատմեցին իրենց նախագծերի ու հնարավորությունների մասին, որոնք ներկայացնում են այդ ծրագրերը:

Հայաստայնում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշեց, որ ԵՄ-ն աջակցում է գիտելիքների վրա հիմնված տնտեսության զարգացումը: «Մենք ցանկանում ենք բարելավել հայերի կյանքը, եւ սա մեր նպատակն է: Ես անչափ ուրախ եմ, որ այս միջոցառումը հրաշալի կցուցադրի այն, ինչ մենք Հայաստանում անում ենք:

Մենք Հայաստանին աջակցում ենք գիտելիքների վրա հիմնված տնտեսության զարգացման առանցքային ոլորտներում: Մենք պետք է ձեռներեցներին եւ ինովացիաներն աջակցենք որպես գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմք, ինչպես նաեւ կրթությանը, գիտությանը եւ մարզերում համագործակցությանը, քանի որ Երեւանը դեռեւս ամբողջ Հայաստանը չէ: Մենք նաեւ աջակցում ենք ձեռնարկատիրությունը կանանց եւ երիտասարդների շրջանում: Մենք ցանկանում ենք մեր ավանդը բերել փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման մեջ, քանի որ դրա վրա է հիմնված հաջող տնտեսությունը»,- հայտարարեց Վիկտորինը:

ԵՄ երիտասարդ դեսպանները նաեւ պատմեցին իրենց ցանցի եւ ամբողջ Հայաստանում քաղաքացիական հասարակությանը ծրագրերին ներգրավելու մասին:

EU Neighbors East-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագիծ է, որն ուղղված է Արեւելյան հարեւանության երկրների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը եւ քաղաքացիների հետ կապերի հաստատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Ամենաշատ