News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքարանում  հոգեւորականների ու պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամները  օրեր առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված պատրիարքի ընտրության հետ կապված կանոնադրության վիճելի կետի շուրջ քննարկում են իրականացրել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Պոլսո հայոց պատրիարքարանում անցկացված քննարկման վերջում քվեարկություն է եղել, որի արդյունքում որոշում է կայացվել պատրիարքի ընտրություններն անցկացնել նշված կանոնադրությամբ եւ չբողոքարկել այն։

Քննարկմանը մասնակցել են նաեւ Պոլսո պատրիարքի փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը եւ Կրոնական խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։

Նշենք, որ Թուրքիայի ՆԳՆ–ի ուղարկած կանոնադրության մեջ նշվել է, որ պատրիարքի ընտրություններին կարող են մասնակցել միայն Պոլսո հայոց պատրիարքարանի եպիսկոպոսները։ Մինչ այս Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին մասնակցել են նաեւ Ստամբուլում ծնված եւ աշխարհի ցանկացած վայրում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւորականները։

Այս սահմանափակումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ստամբուլահայ համայնքում։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ