News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Կրասնոդարի երկրամասի Գորյաչիյ Կլյուչ քաղաքում մթերային խանութներից մեկի աշխատակիցները պայուսակների համար փակ պահոցից երեխայի են հանել, հայտնում է Life-ը։

Նախնական տեղեկատվության համաձայն, «5-րդ ավենյու» առեւտրի կենտրոնում գտնվող սուպերմարկետի աշխատակցուհիները պահարաններից լացի ձայն են լսել։ Մոտենալով՝ նրանք տեսել են, որ պահարաններից մեկում երեխա կա փակված։ Աշխատակիցներին չի հաջողվել բացել դռնակը եւ նրանք այն կոտրել են։

«Ո՞վ է քեզ այստեղ փակել։ Սպասիր փոքրիկս։ Դու մի քիչ հեռացիր, ձեռքերդ հեռու տար, մենք դուռը կոտրենք, քեզ ազատենք»,- ասել է աշխատակցուհիներից մեկը։

Արդյունքնում երեխային հաջողվել է ազատել։ Թե որքան ժամանակ է երեխան պահոցում անցկացրել եւ ով է նրան այնտեղ փակել, չի հստակեցվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ