News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հոկտեմբերի 6-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Բնակության վայրերի պաշտպանության համաշխարհային օր՝ միջազգային տոն, որը կոչված է մարդկության ուշադրությունը գրավել Երկիր մոլորակի ֆաունայի բնակության վայրերի պահպանության խնդրին։ Տոնը հիմնադրվել է 1979թ․՝ Եվրոպական վայրի բնության եւ բնակության բնական վայրերի պահպանության Բեռնի կոնվենցիայի շրջանակներում, գրում է Calend.ru-ն։

Մարդն իր գործունեությամբ արդեն վաղուց ազդում է բնության վրա՝ փոփոխելով այն։ Տարեցտարի աշխարհում ավելի ու ավելի շատ տարածքներ են վերածվում գյուղատնտեսական հողերի, արոտավայրերի, փոփոխության են ենթարկվում քաղաքների աճի, հանքանյութերի արդյունահանման, գործարանների եւ ժողովրդական տնտեսության այլ օբյեկտների կառուցման  հետ համատեղ։

Սակայն բնության եւ տարածքների օրենքներին մարդկանց անվերահսկելի միջամտությունը հանգեցրել է կենդանիների եւ բույսերի անդառնալի կորստի։ Մեր թվարկության 19 դարերի ընթացքում երկրագնդի վրա անհետացել է 150 տեսակի կաթնասուն, հիմնականում՝ խոշոր, եւ 139 տեսակի թռչուն։ Եւ այս թվերը վերջինը չեն, այսօր անհետացման եզրին են կենդանական աշխարհի շատ տեսակներ։ Բայց չէ՞ որ անհետացող յուրաքանչյուր տեսակ շատ զգալի եւ անփոխարինելի կորուստ է։

Այդ պատճառով Բնակության վայրերի պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում բնապահպանական կազմակերպությունների կողմից անցկացվում են զանազան միջոցառումներ, որոնք կոչ են անում համաշխարհային հանրությանը մտածել մեր մոլորակի բնական հարստությունների պահպանման մասին, ինչպես նաեւ տաեցտարի քչացող յուրօրինակ բնակության վայրերը պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ