News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսուհետ Սաուդյան Արաբիայում չամուսնացած օտարերկրացի զույգերին թույլ կտան ամրագրել մեկ սենյակ երկու հոգու համար, հաղորդում է BBC-ը:

Այդ որոշումն ընդունվել է թագավորության կառավարության ձեռնարկած երկրի նոր վիզային ռեժիմի շրջանակում:

Նշվում է, որ բացի այդ, կանանց թույլ կտան ինքնուրույն ամրագրել համարներ հյուրանոցում:

Ավելի վաղ հյուրանոցում մեկ սենյակ ամրագրելու համար զույգերը պետք է ներկայացներին ամուսնության վկայական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ: Այժմ այդ պահանջը կվերաբերի միայն Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին:

«Բոլոր սաուդցիները պետք է ներկայացնեն ամուսնության կամ ազգակցական կապի մասին ապացույց հյուրանոց մուտք գործելիս»,-նշված է թագավորության զբոսաշրջության եւ ազգային ժառանգության հարցերով հանձնակատարի հայտարարության մեջ:

«Դա չի վերաբերում օտարերկրյա զբոսաշրջիկներին: Բոլոր կանայք, ներառյալ սաուդցիները, կարող են ամրագրել համարներ եւ ապրել հյուրանոցում՝ ներկայացնելով նույնականացման քարտ»,-նշված է հայտարարության մեջ:

Նոր կանոններում նաեւ նշվում է, որ զբոսաշրջիկ կանայք այլեւս կարող են ամբողջությամբ չթաքցնել մարմինը հագուստի տակ, սակայն ակնկալվում է, որ նրանք համեստ կհագնվեն:

Ինչ վերաբերում է ոգելից խմիչքներին, դրանք դեռեւս արգելված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ