News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դատապարտել է «Հայելի» մամուլի ակումբի վրա հրաձակումը եւ այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Խստորեն դատապարտում եմ մամուլի, մասնավորապես Հայելի ակումբի, դեմ հարձակումները: Ժամանակին կրծքով պաշտպանել ենք, օրինակ, Հայկական Ժամանակը: Սրա համար?»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակում է տեղի ունեցել Hayeli.am մամուլի ակումբի վրա: 4 երիտասարդներ ձվեր են նետել մամուլի ակումբի ուղղությամբ, նրանցից Դավիթ Հովաննիսյանն ներկայացածն էլ ասաց, որ պահանջում են  փակել լրատվամիջոցը:

Նրանց խոսքով` նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Անժելա Թովմասյանը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է, նա դիմել է իրավապահներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ