News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Բրիտանիայի բնակչուհի Շարլոտա Ուոլտանը կորցրել է իր սիրելի հորն ապրիլին՝ իր փեսացու Նիքի հետ հարսանիքից ընդամենը մի քանի ամիս առաջ, գրում է Unilad-ը:

26-ամյա կնոջ հայրը մահացել է շագանակագեղձի քացկեղից, որն ավելի ուշ տարածվել էր ամբողջ օրգանիզմում:

Երիտասարդ կինը միշտ երազել էր, որ դեպի խորան կտաներ նրան հենց հայրը, սակայն հասկանալի պատճառով այդ երազանքն այլեւս անկատար էր մնացել: Ի վերջո, կինը որոշել էր՝ ինչպես պահել հանգուցյալ հոր մասունքն իր կողքին այդ նշանակալի օրվա ընթացքում. նա որոշել էր հարսանեկան մատնահարդարում անել հոր աճյունի փոշով:

Հարսնացուի մատնահարդարմամբ զբաղվել էր նրա զարմուհի Քրիսթին, որին Շարլոտան համարում է «եղունգների թագուհի»: Կանայք մատնահարդարման ընթացքի տեսանյութը հրապարակել էին Համացանցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ