News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում գործնական ֆորումի ժամանակ ռուս գործարար Իգոր Ռիբակովը բազմության մեջ է նետել թղթադրամներ 20 հազար դոլար ընդհանուր արժեքով, գրում է «ՄԿ»-ը:

74.ru պարբերականին տված մեկնաբանության մեջ նա հայտարարել է, որ մանուկ հասակում հայրն իրեն նվիրել էր 1 դոլար եւ ասել այդ գումարը բազմապատկելու, այնուհետեւ մեկ ուրիշին փոխանցելու մասին: Գործարարի խոսքով՝ ֆորումում 1 ժամ ելույթ ունենալու արդյունքում նա աշխատել է 200 հազար դոլար, այդ իսկ պատճառով որոշել է կիսվել «քեշբեքով» եւ մեծ նախաձեռնությունների համար «խորհրդանշական տոմսով»  մյուս մասնակիցների հետ:

Նույն այդ միջոցառման շրջանակում կայացել էր հայտնի երաժիշտների համերգը, եւ ԴԴՏ խմբի ելույթի ժամանակ տեղի էր ունեցել սկանդալ: Արտիստները հասցրել էին կատարել միայն մի քանի երգ, որից հետո բեմում լույս էր միացել եւ հանդիսատեսին խնդրել էին հեռանալ: Համերգի ընդհատման պաշտոնական բացատրությունն այն էր, որ կազմակերպիչները ցանկացել էին հնարավորություն տալ հյուրերին հասցնել տուն գնալ մինչեւ մետրոյի փակվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ