News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չինաստանում անասնաբուժարանում է հայտնվել կատուն, որը կենդանիների համար նախատեսված հյուրանոցում անցկացրած գիշերվա ընթացքում զուգավորվել է առնվազն հինգ կատուների հետ, գրում է Daily Mail-ը:

Սյաոփի մականվամբ ռուսական երկնագույն կատվին թողել էին Գուանչժոու նահանգի կենդանիների համար հյուրանոցում իր տերերը՝ Ժաո ընտանիքը: Ընդ որում՝ տերը հատուկ շեշտել էր, որ կատվին պետք է կերակրել:

Սակայն կենդանիների համար հյուրանոցում արհամարհել են նոր բնակչին. նրան ոչ միայն չեն կերակրել, այլ նաեւ թողել են առանց հսկողության: Արդյունքում առանց հսկողության մնացած կատուն զուգավորվել է առնվազն հինգ կատուների հետ:

Առավոտյան կենդանին այնքան էր հյուծվել, որ տեղափոխվել էր անասնաբուժարան:

Այդ արտասովոր պատմությունը սոցցանցերում պատմել էր հենց կատվի տերը, որը վրդովված էր կենդանիների համար հյուրանոցի ոչ պրոֆեսիոնալ անձնակազմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ