News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ես ցավում եմ, որ մենք կորցրել ենք մի մարդու, որը հասարակական, քաղաքական, պետական գործիչ է եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետը Հայկ Հարությունյանի մահվանը:

«Այսօր քրեական գործ է հարուցված: Դրա շրջանակներում թող պարզեն, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա:

Հարցին, թե իր համար վստահելի՞ է ինքնասպանության վարկածը, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Ինձ համար անընդունելի է, որովհետեւ ես հարգել եմ այդ մարդուն եւ հիմա էլ հարգում եմ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Բջնիում գտնվող իր առանձնատանը գտել են Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Հավելենք, որ Հայկ Հարությունյանը «Մարտի մեկի» գործով առանցքային վկա էր։

Տպել
Ամենաշատ