News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ռուսական պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ ռեպորտաժ է պատրաստել ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու համար նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան այցի մասին: Հաղորդման համահեղինակներ Վլադիմիր Սոլովյովն ու Պավել Զարուբինը նշել են, որ սա նոր իշխանությունների օրոք ՌԴ առաջնորդի առաջին այցն է Երեւան:

«Երեւանում բոլոր առաջնորդներին տեղափոխում էին մեծ միկրոավտոբուսով: Մեզ ավտոմեքենա թվաց, որը, կասկածում եմ, չպետք է տեսնեինք: Միկրոավտոբուսը կրկնակի դռներ ուներ: Սակայն թիկնազորը հրաժարվեց հարցերին պատասխանել՝ ձեւացնելով, թե ոչ մի բան չգիտի:   

Միկրոավտոբուսով 6 նախագահները միասին պետք է գնային: Նման գագաթնաժողովներում այսպիս բան հաճախ չես տեսնի: Հատուկ զրահապատ մեքենա, հատուկ դուռ: Նախագահ Դոդոնը հետաքրքրությամբ ուսումնասիրում է մեքենան: Նախագահ Պուտինը զրուցում է, թե ում հետ, արդեն չի երեւում:

Ինչ է տեղի ունեցել հետո, առաջնորդների գաղտնիքն է մնում, բայց նոր հովերը դրսեւորվում են ամենաբարձր ոլորտներում: Վարչապետ Փաշինյանը կատարել է համատեղ սելֆի: Այդ օրը համանման այլ լուսանկարներ էլ եղան: Գագաթնաժողովը նույնքան կոլորիտային էլ սկսվեց: Կարմիր գորգ, պատվո պահակի նախապատրաստում: Շքամուտքի դռների շտապ նորոգում: Անվտանգության ոչ մի արտակարգ միջոցառում: Առաջնորդների ժամանմանը հետեւում էին նաեւ մաքրողները, մինչեւ չնկատեցին, որ իրենց էլ են հետեւում: Լրագրողների համար դժվար չէր գագաթնաժողովին հավատարմագրվելը: Եվ այստեղ այնքան մեծաթիվ էին, որ նախագահ Լուկաշենկոն ոմանց ստիպված էր խնդրել մի կողմ քաշվել, որ գնա իր տեղը: Եվ չնայած Վրաստանը ոչ մի կապ չունի ԵՏՄ-ի հետ, այստեղ էր «Ռուսթավի 2»-ի նկարահանող խումբը, այն նույն հեռուստաալիքի, որն իսկականից հայտնի դարձավ եթերում հատընտիր հիշոցից հետո: Այս անգամ չէին հայհոյում, բայց բղավում էին:

Ըստ էության, գագաթնաժողովը մեծ թվով նորություններ բերեց: Հայաստանում նոր ղեկավարության իշխանության գալուց հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է այստեղ: Այնպես որ, սա հատուկ կարեւորության գագաթնաժողով էր: Հայաստանի վարչապետն անընդհատ ժամացույցին էր նայում մի հանդիպումից առաջ, մյուսից հետո, երրորդից մեկ րոպե առաջ: ԵՏՄ երկրների առաջնորդներից զատ, այստեղ են Մոլդովայի, Իրանի, Սինգապուրի ղեկավարները: Մոլդովան, նրա նախագահի խոսքով, արդեն զգացել է Միության հետ համագործակցության դրական կողմերը: «Անցյալ տարի արտահանումը 10 տոկոսով էր եւ այս տարի 6 տոկոսով: Հետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունենում ԵՄ արտահանման նվազման ֆոնին: ԵՄ-ում ոչ ոք 200 հազար տոննա խնձոր չի գնի, ինչպես անցյալ տարի գնեց Ռուսաստանը»,- հայտնել է Դոդոնը: Ալեքսանդր Լուկաշենկոյի տրամադրությունը բարձր է, չնայած Բելառուսը մշտապես հայտարարում է ԵՏՄ շրջանակում խնդիրների մասին: «Մեր Միությունում ստեղծվել են 68 կամ 62 արհեստական խոշոր խոչընդոտներ»,- հայտարարել է Լուկաշենկոն: Նա լավ տրամադրությունը պատճառաբանել է այն փաստով, որ Միության հանդեպ հետաքրքրություն է տեսնում: 

Մեծ հետաքրքրություն դրսեւորեց Սինգապուրը՝ ամրագրված գործով. ԵՏՄ-ի ազատ առեւտրի գոտի է գործարկվում: Պուտինն ու Ռոհանին այստեղ առանձին հանդիպում են անցկացրել, չնայած վերջերս շփվել էին Անկարայում, եւ խոսել նաեւ Սաուդյան Արաբիայում իրադարձությունների մասին: Սակայն ԱՄՆ գործողությունների առաջացրած տուրբուլենտությունը եւ որպես հետեւանք դոլարի տատանումներն անդրադարձել են նաեւ ԵՏՄ-ի վրա: Ղազախստանի նախագահը հայտարարել է Միության ներսում առեւտրի նվազման մասին: «Ես չեմ դրամատիզացնում, ես միայն արձանագրում եմ: Ինտեգրացիան ընդհանրապես անչափ ձեռնտու է, սա շատ լավ գործընթաց է, որը խնամքով վերաբերմունք է պահանջում»,- հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը:

ԵՏՄ-ն նշում է հնգամյակը: Առաջնորդներին հուշամեդալներ են նվրել: «Հայաստանն առաջին անգամ է ընդունում ԵՏՄ գագաթնաժողովը: Եվ սա, իհարկե, միանգամայն հստակ պատասխան է այն հարցին, թե երկիրը դեպի ուր է շարժվում նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք»,- նշում է հեղինակը: «Գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանի եւ Պուտինի զրույցը, ուշ երեկոյան առանձին երկկողմ հանդիպումը եւ ահա, դրանից հետո, կարծես թե, միմյանց հրաժեշտ տվեցին: Բայց արդեն կեսգիշերին օդանավակայանում Պուտինն ու Փաշինյանը կրկին երկուսով են: Վարչապետն այստեղ է եկել Պուտինի հետ եւս մեկ անգամ խոսելու: Մեր տեղեկություններով՝ երկու առաջնորդներն այստեղ համտեսել են նաեւ հայկական կոնյակ: Իսկ հետո Փաշինյանը Պուտինին ճանապարհել է մինչեւ օդանավի սանդուղք»,- նշված է ռեպորտաժի մեջ:

Սոլովյովը նշել է, որ օդանավակայանում հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը կանգ է առել ՌԴ դեսպանությունում, որտեղ հանդիպել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ, որը հիմա քրեական հետապնդման է ենթարկվում: «Կարծում եմ, որ սա ոչ պատահականորեն ցույց է տալիս, որ Պուտինը, ինչպես նախկինում, մեծ հարգանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, եւ նրա վերաբերմունքը դատավարությանը չի փոփոխվել»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՄ-ն որպես տնտեսական զարգացման ընդհանուր ռազմավարությամբ կառույց կայացել է. Պատրուշեւ
ԵՏՄ անդամ երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերների…
ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է աշխարհում ԵՏՄ գրավչության աճի մասին
«Աճում է միության հեղինակությունն ու գրավչությունը»,- ասել է նա...
Հայաստանի համար կարեւոր է ԵՏՄ շրջանակում համագործակցությունը. էկոնոմիկայի նախարար
Նա վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունն ակտիվ աշխատում է ԵՏՄ-ի իր գործընկերների հետ...
Մարտի 1-ից ԵՏՄ երկրներից Ռուսաստան հնարավոր կլինի կոշկեղեն ներմուծել միայն մակնշմամբ
Հայաստանից Ռուսաստան է ներմուծվում մեծ ծավալով կոշկեղեն՝ տարեկան մինչեւ 1,5 մլն զույգ…
ԵՏՄ-ում ռոումինգը հանելու ճանապարհային քարտեզը կներկայացվի դեկտեմբերին. ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական
Դեկտեմբերին կներկայացվի ԵՏՄ-ում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը...
ՊԵԿ ներկայացուցիչները «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողովում քննարկվել են մտավոր սեփականության խնդիրները
Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ...