News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա գործողությունները Սիրիայում անթույլատրելի համարի։

«Ինչպես հայտարարել եմ նախկինում եւ կկրկնեմ այժմ՝ եթե Թուրքիան անի մի բան, որ ես, իմ մեծ ու անգերազանցելի իմաստնությամբ, համարեմ անթույլատրելի, ես լիովին կմաքրեմ եւ կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը (ես դա նախկինում արել եմ)»,- գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր, թե կհանի զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից։ Հոկտեմբերի 5-ին պարզ դարձավ, որ Թուրքիան լրացուցիչ զորքեր է մոտեցրել Սիրիայի սահմանին։ Նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե Սիրիայում Եփրատ գետից արեւելք ռազմական գործողությունները կարող են առաջիկայում սկսվել։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ չի աջակցի Թուրքիային այդ գործողություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ