News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Կիտանյանին զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան կապերն ամրապնդելու եւ զարգացնելու հետեւողական ջանքերի, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար։

Տիգրան Խաչատրյանը Լիբանանի զբոսաշրջության նախարարին ծանոթացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին եւ նախանշված ծրագրերին, խոսել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աճող թվի եւ աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաեւ ոլորտում ակնկալվող զարգացումների մասին։

Ավետիս Կիտանյանն, իր հերթին, ներկայացրել է Լիբանանի զբոսաշրջության ոլորտի  վիճակագրության ցուցանիշները եւ զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Խոսելով համագործակցության հեռանկարների մասին, նախարարները քննակել են նաեւ Ծոցի երկրներից նոր զբոսաշրջային խմբերի թիրախավորման նախագծի մասին։ Այս հարցում Ավետիս Կիտանյանն առաջարկել է ուսումնասիրել լիբանանյան փորձը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն առաջարկել է միասին մշակել նախագիծը եւ համագործակցություն հաստատել այդ  եւ այլ ուղղություններով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ