News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.39
EUR
431.95
RUB
7.72
Տեսնել լրահոսը

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ակնարկել է, որ ապագայում էլեկտրամոբիլների սեփականատերերը կարող են իրենց նախընտրությամբ ազդանշան եւ շարժման ժամանակ ավտոմեքենայի ձայն ընտրել։ Առաջարկվող տարբերակների թվում կարող են լինել «գազ բաց թողնելու» զանազան տարբերակներ, ինչպես նաեւ այծի մկկոց։

Ազդանշանի ձայնը, ծայրահեղ դեպքում, կարող են ընտրել Կալիֆոռնիայի բնակիչները, գրում է Motor-ը՝ հղում կատարելով CNET-ին։ Ինչ վերաբերում է մյուս նահանգներին եւ երկրներին, ապա հարց է առաջանում նման ազդանշանների օգտագործման իրավաչափության մասին։ Սակայն շարժման ընթացքում ձայն պետք է հանեն մարտկոցով բոլոր ավտոմեքենաները։ ԱՄՆ-ում նման համակարգեր պարտավոր են ներդնել մինչեւ 2020թ․ սեպտեմբերը, իսկ ԵՄ-ում այդ նորմը գործում է այս տարվա հուլիսի 1-ից։

Անսովոր ձայների թեման նոր չէ Tesla-ի համար։ Այսպես, անցյալ տարվա վերջին նոր թարմացման հետ մեկտեղ կարգավորումների մեջ հայտնվել է «արտանետումների թեսթավորման ռեժիմը»։ Դրա տակ թաքնված է հերթական անակնկալը՝ «գազ բաց թողնելու» իմիտացիայով, երբ այն միացնում ես կամ շրջադարձի կոճակն ես սեղմում։ Վարորդին հասանելի է ընդամենը վեց «պուկ», յոթերորդը հանկարծ արտաբերում է ձայներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ