News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում եղջերուն լուսամուտից ներխուժել է վարսավիրանոց։ Սրահի տիրուհին պատմել է, որ երբ կենդանին դուրս է փախել այնտեղից, նրա եղջյուրին մազերի հարթուկ է կպած եղել։

Եղջերուն լուսամուտից է ներխուժել սրահ՝ վազելով եւ ահավոր ճարճատյունով կոտրելով ապակին։ Ինչպես հայտնում է USA.one-ը, լուսամուտը որի միջով ներխուժել է եղջերուն, գտնվում էր հաճախորդներից մեկի գլխավերեւում, նա այդ պահին բազմոցին նստած է եղել։ Եղջերուն, մտնելով սրահ, տեղում չի մնացել, այլ վազել է վարսավիրանոցի աշխատակազմի հանգստի սենյակ։

Երբ կենդանին դուրս է թռել սրահից, նա իր եղջյուրի վրա տարել է վարսահարդարման հարթուկը։ Հաճախորդուհին, որ նստած է եղել բազմոցին եւ որի վրայով թռել է եղջերուն, աննշան վնասվածքներ է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել