News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպմանը շոշափվել է գազի հարցը. չեմ կարծում, որ ավելի որոշակի է դարձել գնի հետ կապված, որովհետեւ ես բազմիցս նշել եմ, որ գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարեւորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից` գինը` սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը եւ վերջինիս ընթացիկ ծախսերը: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխություններին:

«Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են, եւ դրանց արդյունքը կոչվում է գլխավոր սխեմա, որն այսօր եւս քննարկվում է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցությունների ավարտի հստակ ժամկետ չի կարող նշել:

«Ես կարծում եմ` շատ երկար չի տեւի, բայց կոնկրետ ժամկետ չնշեմ, որովհետեւ բանակցություններ են ընթանում, ամեն օր` նոր հարց, նոր պատասխան, նոր քննարկման տարր կարող է առաջանալ»,- մեկնաբանեց Գրիգորյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Փաստ» թերթը գրել էր, թե իր տեղեկություններով` 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաեւ ազգաբնակչության համար: Ըստ թերթի՝ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է եւ չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը կարող է եւ պետք է օգտվի արեւային էներգետիկայի հնարավորություններից
Հայաստանում մեկնարկում է էներգախնայողության մակարդակի բարձրացման պիլոտային ծրագիրը
«Մենք փնտրում ենք լուծումներ, որոնք տնտեսապես հիմնավորված կլինեն եւ հասանելի բնակչությանը...
Սաուդյան Արաբիան սպառնացել է նոր նավթային պատերազմով
Եթե Անգոլան եւ Նիգերիան չեն կարողանում հետեւել ՕՊԵԿ+-ի շրջանակում իրենց պարտավորությանը, ապա Սաուդյան Արաբիան նրանց դեմ գնային պատերազմ կծավալի…
Դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան
Հուլիսի 2-ից 5-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային…
Պետությունը պետք է երաշխավորի, որ բենզալցակայանից գնվող 5 լիտրը իրոք 5 լիտր է, պրեմիումը իրոք պրեմիում է. Փաշինյան
Այստեղ մենք նաեւ օրենսդրական փոփոխություն արեցինք, որովհետեւ պարզվեց, որ եթե ուզում ես բենզալցակայանում ստուգես՝ ճիշտ բենզին է լցնում, թե ոչ, պետք է 3 օր առաջ իրեն տեղյակ պահես, որ գալու ես ստուգես…
Brent տեսակի նավթի գինը սակարկությունների ժամանակ աննշան աճում է
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,03 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 39,81 դոլար…