News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ը աշխարհում հայտնի է որպես Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օր (World Day Against the Death Penalty), կամ  Ընդդեմ մահապատժի համաշխարհային օր։ Այն սահմանվել է 2003 թվականին Մահապատժի արգելման համաշխարհային կոալիցիայի կողմից՝ աշխարհում մահապատժի դատավճիռների քանակի նվազեցման նպատակով եւ նշվում է ամեն տարի։

Մահապատժի արգելման համաշխարհային կոալիցիան (World Coalition Against the Death Penalty) ստեղծվել է 2002 թվականին՝ Հռոմում։ Ներկայումս դրան անդամակցում են 150 ազգային եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, փաստաբանների ասոցիացիաներ, արհմիություններ, իշխանության տեղական եւ տարածաշրջանային մարմիններ։ Կոալիցիայի գլոբալ նպատակն աշխարհի բոլոր երկրներում, որտեղ մահապատիժն օրինական է, մահվան դատավճիռների եւ մահապատիժների վերացումն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ