News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդրի նիստում կփորձի կարգավորել արտակարգ իրավիճակների համատեղ արձագանքման մեխանիզմ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ղրղզստանի նախագահի Պետական նստավայրում չորեքշաբթի տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 12-րդ նիստը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի եւ արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

«2011 թվականին մենք հաստատեցինք փաստաթուղթ արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքման կարգի մասին։ Մենք մի քանի անգամ փորձել ենք կիրառել այն։ Բայց ամեն բան չէ, որ այնպես ստացվեց, ինչպես պետք է լիներ»,- հինգշաբթի նիստի ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է խորհրդում հանգամանալից քննարկել փոխգործակցության պատճառները։

«Արդեն 3 տարի խոսակցություններ են ընթանում այն մասին, որ պետք է փոփոխություններ մտցնել այդ փաստաթղթում։ Բայց ես կարծում եմ, որ դա տրամաբանական չէ, քանի դեռ այն չենք ստուգել գործնականում։ Ռազմական սպառնալիքներին արձագանքման մեխանիզմը ՀԱՊԿ-ը մշտապես կարգավորում է։ Անհրաժեշտ է կարգավորել նաեւ հնարավոր արտակարգ իրավիճակներին արձագանքելը»,- ընդգծել է Սեմերիկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ