News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերեւույթ յուրացում կատարելու դեպքեր. վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց»-ի նախկին տնօրենը, 2007-2018թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, կատարել է մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝  2010թ. հունվարի 11-ից մինչեւ 2015 թվականի ապրիլի 30-ը աշխատանքի է ընդունել տարբեր անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն յուրաքանչյուր ամիս ստորագրել եւ կնքել է ակնհայտ կեղծ գրառումներով լրացված, աշխատավարձի հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնեական փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով՝ նշված անձանց փոխարեն աշխատանքները կատարել են այլ անձինք, եւ ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս գրված աշխատավարձերը հատկացվել են աշխատանքի չհաճախող անձանց փոխարեն աշխատանքները կատարած անձանց, յուրացվել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1.874.858 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 2007 թվականի նոյեմբերի 6-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախած անձանց անվամբ ոչ միայն աշխատավարձեր են դուրս գրվել, այլեւ որպես սոցփաթեթի շահառու՝ պետական բյուջեից անհիմն փոխանցվել են գումարներ՝ պետության օրինական շահերին այդկերպ պատճառելով ընդհանուր՝ 1.514.000 ՀՀ դրամի վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության ապահովելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ