News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գավառ համայնքի ղեկավարը և տեղակալը, ըստ նախնական տվյալների, 2018 թ. մարտ-մայիս ամիսներին, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող իրենց մտերիմ անձին ապամոնտաժել Գավառի Ազատության 2-րդ փողոցի մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, շուրջ 3 միլիոն 500 հազար դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութը: Ապօրինի գործարքը քողարկելու նպատակով նրանք 2018 թ. ապրիլի 20-ին կազմակերպել են ապամոնտաժման թույլտվության վերաբերյալ ձևական բնույթ կրած ավագանու նիստ, որին հաջորդել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության կողմից տվյալ գույքի շուկայական արժեքին և ապամոնտաժման աշխատանքներին գրեթե համարժեք` շուրջ 2.200.000 դրամի չափով գնահատելու գործընթացը:

Դրա հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018 թ. հունիսի 13-ին մեկ այլ ընկերության հետ ձևական բնույթի կապալի պայմանագիր է կնքվել, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Պարզվել է նաև, որ Գավառի համայնքի ղեկավարը 2016 թ. մարտին, 2017 թ. հուլիսին, 2018 թ. ապրիլին կազմակերպել է համայնքապետարանի և իր հորը պատկանող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համայնքին տրանսպորտային ծառայություններ մատուցելու մասին պայմանագրերի կնքում, որոնց շրջանակներում Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետը փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մատուցելու եղանակով կազմել է հանձնման-ընդունման կեղծ ակտեր:

Իսկ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հաստատել է ակտերը, որոնց հիման վրա էլ համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել է, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, հիշյալ ընկերությանը փոխանցված ընդհանուր շուրջ 3 միլիոն 800 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ