News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից։

Բարեկամության շրջանակը կհամանախագահեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդեւինդը:

Նիստին ներկա են եղել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային եւ կրթական գործիչներ:

Նիստի ընթացքում ներկաները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային կապերի խորացման վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ