News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կոպենհագենում Carlsberg Group գարեջրի գործարանը ներկայացրել է գարեջրի համար թղթե բիոլցվող շշերի նախատիպը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Դրանք սպիտակ թափանցիկ շշեր են, իրենց ձեւով նման են Carlsberg-ի ստանդարտ ապակե շշերին, դրանց վրա եւս նշված է ապրանքանշի կարգախոսն ու ընկերության հիմնադիր Յակոբ Քրիստիան Յակոբսենի ստորագրությունը: Ընկերությունում ասում են, որ դրանք պատրաստված են ամբողջությամբ բնական նյութերից եւ ենթակա են վերամշակման: Թուղթը, որից պատրաստված են շշերը, ստացված է փայտանյութից:

Նախատիպային տեսակները միմյանցից տարբերվում են նրանով, որ մեկ շշում ներքին մակերեսը պատված է բարակ շերտով (պոլիէթիլենտերեֆտալատից), իսկ մյուսում՝ պոլիէթիլեն-ֆուրանոատից շերտով, որոնք պետք է պահեն գարեջուրը շշի ներսում: Ընկերությունը կշարունակի թեստավորել երկու տեխնոլոգիաներն էլ՝ փնտրելով դրանցից օպտիմալը: Թղթե շշերի մասսայական արտադրություն եւ վաճառք դեռ չի նախատեսվում:

Carlsberg-ը սկսել էր մշակել նոր շիշը 2015 թվականին վնասակար թափոնների արտանետումը կրճատելու ռազմավարության շրջանակում: Փայտանոյւթից պատրաստված շիշն ավելի քիչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին՝ ի տարբերություն ապակե կամ ալյումինե շշերի, շնորհանդեսի ժամանակ բացատրել է զարգացման գծով խմբի փոխնախագահ Միրիամ Շինգլթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ