News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հյուսիս-հարավ ավտոճանապարհը ավարտին է հասցվելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Հարցին՝ մեղադրանքներ են առաջադրվում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացի վերաբերյալ, ինքն ինչպիսի՞ դիրքորոշում ունի այդ մասով, Պապիկյանը նշեց, որ առաջիկայում զրոյական հարթակից այդ ամենը կանոնակարգելու են.

«Կպատասխանեմ շատ կարճ։ Չեմ պատրաստվում 5 տարի առաջ սկսած ու ձախողած բաների համար պատասխան տալ։ Բայց միեւնույն ժամանակ ուզում եմ ասել, որ ոլորտը ստանձնելուց հետո հիմա լուրջ փոփոխություններ են կատարվում, նաեւ վերանայվում են այն բոլոր հարցերը, որոնց շուրջ նաեւ Դատախազությունը այսօր քրեական գործեր է հարուցում»։

Հարցին՝ ներկայումս ինչ վիճակում է ճանապարհի շինարարությունը, Պապիկյանը պատասխանեց. «Հյուսիս-հարավն ավարտին է հասցվելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ