News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկրի Թամիլնադ նահանգի Մամալապուրամ լողափին, որտեղ հանդիպել է Չինաստանի նախագահ ՍԻ Ցզինպինի հետ, աղբ է հավաքել, գրում է PA-ն։

Վարչապետը հրապարակել է տեսանյութ, որում ինքը բոբիկ քայլում է լողափով՝ պարկի մեջ լցնելով աղբը։

«Թույլ տվեք մեր հանրությանը վստահեցնել, որ մեր հանրային վայրերը մաքուր եւ կոկիկ են»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մոդին։

Նարենդրա Մոդին իր «Մաքուր Հնդկաստան» բնապահպանական քարոզչությունը սկսել է 2014-ին երկրի վարչապետ ընտրվելու պահից։

Այս տեսակետից նա բարձր է գնահատել հնդիկ պլոգգեր (բնապահպան-ակտիվիստ, որը աղբահավաքությունը համադրում է վազքի հետ) Ռուպիդաման Բելվիին։

Մոդին հայտարարել է, որ պլոգգինգը շատ տարածված է Արեւմուտքում եւ գովելի է դրա ի հայտ գալը նաեւ Հնդկաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ