News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում հանդես է եկել Սիրիայում Թուրքիայի գործողություններին առնչվող ամերիկյան հայտարարության դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով աղբյուրին։

Նախօրեին ԱԽ անդամները քննարկել էին հարեւան պետությունում Անկարայի գործողությունները, սակայն ամփոփիչ փաստաթուղթ չէր ընդունվել։

Այսօր նիստում քննարկվել է ամերիկյան տարբերակը, որում Վաշինգտոնը, ինչպես եւ եվրոպական գործընկերները, մտահոգություն են հայտնում Սիրիայում ռուսական գործողությունների կապակցությամբ։ Փաստաթղթի նախագծում ԱԽ անդամները Թուրքիային կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները հարեւան երկրում։ Հայտարարության մեջ նաեւ թուրքական կողմին անհանգստացնող անվտանգության հարցերի լուծման համար դիվանագիտական խողովակները ներգրավելու կոչ կա։

Բացի այդ, փաստաթղթում Թուրքիայի գործողությունները որակվում են որպես ներխուժում։

Գործակալության զրուցակիցը պատմել է, որ Ռուսաստանը հավանություն չի տվել հայտարարության նախագծին, քանի որ այն չի համապատասխանում Մոսկվայի դիրքորոշմանը։

Նախորդ օրը հրապարակված ԱԳՆ մեկնաբանություններում ասվում է, որ ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է Սիրիայի հյուսիսում իրավիճակով։ Դիվանագետները նշում են, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում «ահաբեկիչների դեմ պայքարի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ նրանց գրոհներից ու հարձակումներից տարածաշրջանի մյուս երկրների անվտանգության ապահովման օբյեկտիվ անհրաժեշտությունը»։

Միաժամանակ, հաստատությունում ընդգծել են, որ «սիրիական ինքնիշխան հողի այդ հատվածի խաղաղությունը եւ կայունությունը կարող են ապահովվել միայն արդյունավետ եւ փոխհարգալից երկխոսության միջոցով՝ կառավարության եւ քրդերի միջեւ, որոնք սիրիական հասարակության անբաժանելի բաղադրիչն են հանդիսանում»։

Մոսկվան հաստատել է, որ պատրաստ է նպաստել նման երկխոսությանը։ ԱԳՆ-ում նաեւ կարեւոր են համարել «թույլ չտալ հյուսիս-արեւելքում իրավիճակի հետագա ապակայունացումը եւ բացառել քաղաքացիական բնակչության տառապանքները»։ Ռուսաստանը «բոլոր կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ մանրամասն ստուգել նախաձեռնվող քայլերը՝ լիարժեքորեն հարգելով Սիրիայի ինքնիշխանությունը, միասնականությունը եւ տարածքային ամբողջականությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել