News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Մադրիդում Իսպանիայի ազգային օրվա տոնակատարության ժամանակ՝ պարաշյուտիստը, որ թռչում էր Իսպանիայի դրոշներով մարդկանց բազմության գլխավերեւում, հանկարծ անհաջող վայրէջք է կատարել՝ ընկնելով լուսարձակի սյան վրա, հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ պարաշյուտիստ Լուիս Ֆերնանդո Պոզոն բախվել է սյանը եւ որոշ ժամանակ այնտեղ մնացել, մինչեւ նրան օգնության  են հասել։ Բարեբախտաբար, Պոզոն չի տուժել։

Միջադեպը տեղի է ունեցել հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպի ներկայությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ