News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի կարդում Ամերիկայի իր գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումները, սակայն համարում է, որ նրա կարծիքը կարեւոր է աշխարհի համար ընդհանուր առմամբ: Այդ մասին երկրի ղեկավարը պատմել է կիրակի RT, Al Arabiya եւ Sky News Arabia հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ինքս չունեմ թվիթերյան էջ: Եւ ես չեմ հետեւում դրան, ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե կարդում է նա արդյոք Թրամփի հրապարակումները սոցիալական այդ ցանցում:-Սակայն, իհարկե, ժամանակ առ ժամանակ իմ աշխատակիցներն ինձ իրազեկում են»:

Ընդ որում՝ Պուտինն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի նախագահի կարծիքը միշտ կարեւոր է, միշտ նշանակալի է շատերի համար, աշխարհի համար ընդհանուր առմամբ»: «Սակայն ես ինքս դա չեմ կարդում»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ