News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայ-նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական- բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների եւ մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանյանը։

«Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդեւինդը: Սա շատ հազվադեպ երեւույթ է, քանի որ Նիդերլանդները նման խմբեր ձեւավորում են միայն իրենց անմիջական հարեւանների հետ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ մեր դեսպան Տիգրան Բալայանին այս գաղափարը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքի համար:

Խմբի օրակարգում արդեն կան շատ նոր ծրագրեր»,–նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ