News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան երկուշաբթի Վալերի Բգանբային նշանակել է հանրապետության վարչապետ։ Բգանբան գլխավորել է հանրապետության նախկին կառավարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Աբխազիայի Հանրապետության վարչապետ նշանակել Վալերի Ռամշուխովիչ Բգանբային։ Վարչապետին օրենքով սահմանված կարգով տրամադրել Աբխազիայի Հանրապետության կառավարության անձնակազմի եւ կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններ»,- նշվում է նախագահի հրամանագրում։

Բգանբան կառավարությունը գլխավորել է 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր, լիազորությունները վայր դրել ամբողջ կառավարության հետ միասին՝ «Աբխազիայի Հանրապետության նախագահի մասին» օրենքին համապատասխան։

Վալերի Բգանբան ծնվել է 1953 թվականին, Աբխազիայի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր է եղել, 2012-2017 թվականներին եղել է խորհրդարանի նախագահը։ 2014 թվականի մայիս-սեպտեմբերին կատարել է նախագահի պարտականությունները, ավիավթարից կառավարության ղեկավար Գենադի Գագուլիայի զոհվելուց հետո նշանակվել է հանրապետության վարչապետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ