News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Անթրոպոլոգների միջազգային խումբը համակարգչային մոդելավորման օգնությամբ պարզել է, որ վերջերս հայտնաբերված Homo floresiensis եւ Homo luzonensis մարդկային տեսակների ներկայացուցիչների գաճաճությունը պայմանավորված է շատ արագ էվոլյուցիայով, ինչի արդյունքում այդ մարդիկ դարձել են փոքրիկ եւ հարմարվել հեռավոր կղզիների կյանքին, տեղեկացնում է RG-ն՝ հղում կատարելով Live Science-ին։

2004 թվականին հնագետները Ինդոնեզիայի Ֆլորես կղզում հայտնաբերեցին լավ պահպանված մարդկանց մնացորդներ։ Խիստ կարճահասակության պատճառով նրանց անվանեցին «հոբիտներ»։

Պաշտոնապես նոր մարդկային տեսակը ստացավ Homo floresiensis անվանումը։ Զարմանալի է, բայց այդ մարդիկ ապրել են միչեւ վերջին սառցե դարաշրջանը եւ անհետացել միայն մոտ 18 հազար տարի առաջ, ավելի ուշ, քան նեանդերթալցիները։

Այս տարի անթրոպոլոգները Ֆիլիպիններում հայտնաբերել են նոր կարճահասակ մարդկային տեսակ՝ Homo luzonensis։ Թե ինչպես են այդ մարդիկ հայտնվել կղզում՝ հարցին պատասխան է տալիս կենդանաբան Բրիսթոլ Ֆոսթերի հետազոտությունը, որը 1964-ին առաջ էր քաշել «կղզու կանոնի» մասին տեսությունը։ Ըստ դրա, երբ խոշորամարմին տեսակը հայտնվում է կղզում, սկսում է ենթարկվել էվոլյուցիայի՝ ջանալով փոքրանալ չափերով։

Հետազոտական խումբը  մշակել է համակարգչային մոդել, որի համաձայն՝ Homo erectus տեսակի նորմալ չափի մարդիկ գաղութացնում են կղզին։ Նրանց երեխաները մեծանում են՝ կախված այն բանից, թե որքան սնունդ ունեն։

«Կղզու կանոնն» այն է, որ առանձնյակները ավելի շատ սերունդներ են թողնում կղզում։ Իսկ սերունդը ժառանգում է մարմնի ինչպես մեծ, այնպես էլ փոքր չափերի գեները։

10 հազար սիմուլյացիայից հետո գիտնականները հայտնաբերել են, որ խոշոր մարդկանց վերածումը գաճաճների նշյալ կղզիներում պետք է տեղի ունեցած լինի 350 սերնդի ընթացքում, հաշվի առնելով, որ երիտասարդ կինը առաջին երեխային ունենում է միջինը 15 տարեկանում։

Դա նշանակում է, որ ինդոնեզական «հոբիտները» եւ նրանց ֆիլիպինյան ազգականները անցել են 10 հազար տարվա էվոլյուցիոն ճանապարհ։ Համաշխարհային պատմության մասշտաբով դա ընդամենը ակնթարթ է։

«Մեր աշխատանքը հաստատում է տեսությունը, որ արագ էվոլյուցիան միանգամայն հավանական է էկոլոգիական բնութագրիչների որոշակի ամբողջության դեպքում, եւ որ բնական ընտրությունը կարող է հզոր ուժ լինել, որն ազդում է կղզում մարմինների չափերի վրա,- գրում են հետազոտողները։- Եվ եթե Homo floresiensis-ը իսկապես «կղզու կանոնի» արտադրանք է, ապա դա ապացուցում է, որ մենք՝ մարդիկ, հակված ենք ենթարկվելու ընդհանուր կանոններին, որոնք կառավարում են էվոլյուցիան շատ այլ կաթնասունների համար»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ