News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրն անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հակում է ունեցել: Այս մասին ՌԲԿ-ին ասել է Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Փաստաթղթի իսկությունը հաստատել է նաեւ փաստաբան Յուլիա Նիտչենկոն:

«Մենք կարծում ենք, որ փորձաքննության արդյունքները պետք է ազդեցություն ունենան դատարանի որոշման վրա: Մենք ողջ ընթացքում խոսել ենք այդ մասին, եւ փորձաքննությունը հաստատել է, որ հոր կողմից բռնություն է գործադրվել աղջիկների նկատմամբ, եւ նրանք ինքնապաշտպանվել են»,- ասել է Լիպցերը:

Փորձաքննության տվյալների համաձայն՝ Խաչատուրյանն անձի խառը տիպի խանգարում ուներ:

«Նա վիրավորել է, ստորացրել, սպառնացել, կոպիտ վերբալ եւ ֆիզիկական (զենքի տարբեր տեսակների կիրառմամբ) ագրեսիա (ծեծ, ծաղրանք) ցուցաբերել աղջիկների նկատմամբ: Բացի այդ, Խաչատուրյան Մ.Ս.-ն տարիներ շարունակ ֆիզիկական եւ սեռական բռնության է ենթարկել Խաչատուրյան Մ.Մ.-ին, Խաչատուրյան Ա.Մ.-ին եւ Խաչատուրյան Ք.Մ.-ին»,- ասվում է փաստաթղթում:

Փորձաքննության եզրակացության մեջ նշվում է Խաչատուրյանի մոտ էֆեբոֆիլիայի՝ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հակման մասին:

Հիշեցնենք, որ Մարիա, Քրիստինա եւ Անգելինա Խաչատուրյանը ձերբակալվել են անցած տարի ամռանը իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության կասկածանքով: Քույրերի պաշտպանությունը պնդում է, որ աղջիկները ինքնապաշտպանվել են: Մարիա Խաչատուրյանի գործն առաձին է քննվել, քանի որ վերջինիս սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ