News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով։ Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեի լրատվությունից։

2019 թ. սեպտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15'572 գործարք, ինչը 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` 25.5 %-ով:

Երեւանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 3.6%-ով:

Առաջիկայում Կադաստրի կոմիտեն կներկայացնի 2019 թ. երրորդ եռամսյակի տվյալները, իսկ գործարքների տեսակն ու քանակը՝ ըստ մարզերի եւ ըստ գույքի տեսակների, գրաֆիկական պատկերի տեսքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել