News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կոլեգիան մեկ տարով՝ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը, երկարաձգել է տրանսպորտային միջոցների թղթե անձնագրերի (ՏՄԱ) տրամադրման ժամկետը, հղում կատարելով իր աղբյուրներին՝ հաղորդում է ՌԻԱ Նովոսին։

 «ԵԱՏՄ-ի կոլեգիան մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը երկարաձգել է թղթե ՏՄԱ-ների տրամադրման ժամկետը։ Ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ձեւակերպման անցումային դրույթները երկարաձգվել են մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 1-ը»,- հայտնել է աղբյուրը՝ հիշեցնելով, որ նախկինում ԵԱՏՄ անդամ պետությունները նախատեսում էին էլեկտրոնային ՏՄԱ-ների ձեւակերպմանն անցնել 2019 թվականի նոյեմբերի 1-ից։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ժամկետի երկարացման որոշումը կայացվել է միության երկրների նախաձեռնությամբ։

«Դա կողմերին հնարավորություն կտա հաշվի առնել ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների անձնագրերի ձեւակերպմանն առնչվող բոլոր հնարավոր նրբությունները, ինչպես նաեւ փորձարկել բոլոր շահագրգիռ կառույցների փոխգործակցությունը, օրինակ՝ բանկային կամ ապահովագրական համակարգերի, որոնք աշխատում են էլեկտրոնային անձնագրերով»,- բացատրել է նա։

Նշվել է նաեւ, որ մեքենաների սեփականատերերի համար էլեկտրոնային ՏՄԱ-ներին անցումը կլինի անցավ։ «Էլեկտրոնայի ՏՄԱ-ները ԵԱՏՄ երկրներում մեքենաների տերերի համար կներդրվեն անցավ։ Նրանք կարող են օգտվել թղթե ՏՄԱ-ներից այնքան, որքան հարկ կհամարեն»,- ավելացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ