News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ընդամենը կես րոպեի ընթացքում Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից անհայտ անձը գողացել է Սալվադոր Դալիի «Բոցավառ ընձուխտ» փորագրանկարը: Նկարի չափսը՝ 50×65 սմ: 

Հսկող տեսախցիկները ֆիքսել են գողության պահը: Տղամարդը մտել է մասնավոր պատկերասրահ, վերցրել փորագրանկարն ու հանգիստ դուրս եկել շենքից:

Այժմ պատկերասրահի աշխատակիցները պարզում են՝ ինչու հատուկ մոլբերտի վրա, որին ամրացված է եղել փորագրանկարը, փական չկար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ փորագրանկարներն ավելի էժան են, քան օրիգինալ նկարները: Կրկնօրինակի գինը հասնում է մինչեւ 20 հազար դոլար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ