News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կոնկորդիայի համալսարանի գիտնականների կարծիքով գլոբալ տաքացումը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի արտադրողականությունը, փոխանցում է HighTech+-ը: 

Հետազոտողները վերլուծել են ջերմոցային գազերի արտանետումների, բարձր ջերմաստիճանների եւ աշխատանքի արտադրողականության նվազեցման միջեւ կապը: Պարզվել է, որ մարդածին CO2-ի յուրաքանչյուր տրիլիոն տոննան կես տոկոսով նվազեցնում է համաշխարհային ՀՆԱ-ն:

Հեղինակներն առավել խոցելի հատվածներին են դասում գյուղատնտեսությունը, լեռնահանքային արդյունաբերությունը, ինչպես նաեւ շինարարությունն ու արտադրությունը:

Հենց այս ճյուղերին է բաժին ընկնում արեւադարձային եւ մերձարեւադարձային զարգացող երկրների ՀՆԱ-ի 73 տոկոսը: Հաշվի առնելով, որ այստեղ կլիման արդեն իսկ բավականին տաք է, այս տարածաշրջանները մյուսներից արագ կզգան գլոբալ տաքացման բացասական ազդեցությունը: Կարեւոր է նաեւ այն, որ այս երկրները միջոցներ չունեն ենթակառուցվածքներ կառուցելու համար, որոնք անհրաժեշտ են ադապտացիայի համար:

Ըստ հետազոտության՝ կլիմայական ճգնաժամն ամենից ուժեղ կհարվածի Հարավարեւելյան Ասիայի երկրներին: Այստեղ աշխատանքի արտադրողականության կորուստը 9 անգամ ավելի բարձր կլինի, քանի եկամտի բարձր մակարդակով երկրներում:

Հեղինակները նշում են, որ համաշխարհային տնտեսությունը, հնարավոր է, արդեն հիմա տուժում է կլիմայական փոփոխությունների հետեւանքով: Նրանց գնահատմամբ՝ 1 աստիճանով ջերմաստիճանի գրանցված աճը կարող է հանգեցնել տնտեսական կորուստների՝ համաշխարհային ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ