News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստում միջնորդեցին դատարանին գործով դատական նիստերն անցկացնել արտագնա՝ «Նաիրի» ԲԿ–ում՝  հաշվի առնելով, որ Գրիգորյանն առողջական վիճակից ելնելով չի ներկայանում դատարան։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ բժիշկներն են արգելել իր պաշտպանյալին տեղափոխել դատարան։

«Քանի որ դուք արդարադատություն եք իրականացնում, ես միջնորդում եմ, որպեսզի գնանք ու հենց հիվանդանոցում դատական նիստ անցկացնենք։ Անձը չի ներկայանում, որովհետև քայլելու, շնչառության հետ կապված խնդիրներ ունի։ Ես միջնորդում եմ, որ գնանք ու արդարադատություն իրականացնենք հիվանդանոցային պայմաններում»,-ասաց փաստաբանը։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն հայտարարեց, որ դեռևս չեն ստացել Գրիգորյանի նկատմամբ նշանակված համալիր դատաբժշկական փորձաքննության արդյունքները, հետեւապես չգիտեն, տվյալ անձն ի վիճակի՞ է մասնակցելու դատական պրոցեսին, թեէ ոչ։ Այսպիսով դատարանը որոշում կայացրեց միջնորդության քննությունը հետաձգել, մինչև գործով էական հանգամանքների պարզումը։

Այսօրվա դատական նիստում դատավորը բարձրաձայնեց նաև գործից մաս անջատելու և գործը Նազիկ Ամիրյանի մասով քննելու հարցը, սակայն այդ կապակցությամբ որևէ միջնորդություն չներկայացվեց։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան է վերագրվում նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքի յուրացումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ