News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անօդաչու միջոցների օգտագործման գումարտակը չեխական բանակում կգործի 2020թ․ հունվարից, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է բանակի գեներալ, գլխավոր շտաբի հրամանատար Ալեշ Օպատան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գեներալի խոսքերով, գումարտակի զինծառայողները հետզհետե անհրաժեշտ փորձ կկուտակեն՝ տիրապետելով սկզբում փոքր դրոնների հետ աշխատանքին եւ աստիճանաբար անցնելով ավելի խոշորներին։ Նոր ստորաբաժանման ստեղծման մանրամասների մասին Օպատան հրաժարվել է խոսել։

Ինչպես նշել է գեներալը, ենթադրվում է, որ ապագայում գումարտակը կաշխատի ռազմական դրոններով։ «Դա ենթադրվում է բանակի արդիականացման  կոնցեպցիայուվ։ Այժմ մենք գտնվում ենք տվյալ նախագծի նախնական մակարդակում, այն կմեկնարկի 2022 եւ 2023 թվերի սահմանագծին»,- հստակեցրել է գլխավոր շտաբի ղեկավարը։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, այժմ չեխական բանակը մի քանի ոչ մեծ դրոններ ունի, մասնավորապես՝ Raven RQ-11B մոդելի։ Դրանց քաշը կազմում է մոտ 2 կգ։ Դրոնների եւս մեկ ScanEagle տեսակը, որի քաշը հասնում է 22 կգ-ի, օգտագործվում է հիմնականում Աֆղանստանում տեղակայված չեխական զորամիավորման կողմից։

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ակտիվորեն քարոզում է ռազմական նպատակների համար դրոնների օգտագործումը։ Մասնավորապես, մի քանի տարի առաջ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նիստում, նա արեւմտյան երկրներին կոչ է արել ԻՊ-ի դեմ պայքարում հիմնականում դրոններ օգտագործել։

Երեքշաբթի օրը, ելույթ ունենալով չեխական գենշտաբի ստեղծման 100-այա հոբելյանի հանդիսությունների ժամանակ, Զեմանը կրկին անդրադարձել է այդ թեմային։ «Համաշխարհային պրակտիկան հաստատել է անօդաչու միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Ես ուրախ եմ, որ մենք նույնպես դրոնների գումարտակ կստեղծենք»,- ասել է Զեմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ