News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

21-րդ դարում հայերը կլինեն ինտեգրման հիմնական տարրերից մեկը, եւ մեր պատմության ընթացքում մենք միշտ եղել ենք տարբեր քաղաքակրթությունները կապող օղակ: Այս մասին Գլոբալ ինովացիոն համաժողով 2019-ի բացման ժամանակ ասաց գործարար, Հայաստանի Գիտատեխնոլոգիական ֆորումի (FAST) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Ապագայում հայերը օգուտ կքաղեն մեր կրեատիվ մտածողությունից եւ հայերի ցանցից, որն ամենահզոր ակտիվներից մեկն է, որը կարող ենք ապագայում օգտագործել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում կյանքի իմաստի մասին հարցերի պատասխանները գտնելու համար անհրաժեշտ է ապրել էկոհամակարգում, որում մարդը զարգանում է մասնագիտորեն եւ անձնական մակարդակում: «Մենք Հայաստանում այդպիսի էկոհամակարգ ենք կառուցում»,- նշել է նա:

«Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 16-ին՝ ամբողջ աշխարհից առաջատար գիտնականների մասնակցությամբ:

Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։

Ֆորումը կազմակերպել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST), կանցկացվի հոկտեմբերի 16-18-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ