News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի եւ չինական UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանում մեկնարկեց UnionPay քարտերի սպասարկումը:

Համագործակցության շրջանակում UnionPay քարտապանները հնարավորություն կստանան իրենց քարտերով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի POS տերմինալների միջոցով վճարումներ կատարել Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ գումար կանխիկացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի բոլոր բանկոմատներից:

«Այսօր մեզ համար շատ նշանավոր օր է. կնքեցինք պայմանագիր, որով հնարավորություն կունենանք Հայաստանում սպասարկել ամենադինամիկ զարգացող վճարային համակարգերից մեկի՝ UnionPay-ի քարտերը եւ այս շրջանակում Հայաստանը զբոսաշրջիկների համար կդառնա ավելի հարմարավետ, քանի որ բոլոր կանխատեսումներով Հայաստանում զբոսաշրջության ծավալները տարեցտարի աճելու են եւ այս տարի արդեն իսկ գրանցել ենք բավականին լուրջ աճ՝ մասնավորապես Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը սպասարկում է Հայաստանում ամենամեծ թվով վճարային համակարգերի կողմից թողարկված քարտերը եւ մենք հուսով ենք, որ շատ արագ կկարողանանք մեր սպասարկման  բոլոր կետերում սպասարկել UnionPay քարտերը։ Պայմանագիրը մեզ համար նաեւ ռազմավարական նշանակություն ունի: Մեծ պատիվ է լինել UnionPay-ի գործընկերը Հայաստանում եւ վստահ ենք, որ շատ շուտով կարձանագրենք նշանակալի արդյունքներ։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս իրադարձության առթիվ եւ վստահություն եմ հայտնում, որ մեր համագործակցությունը կլինի բեղմնավոր եւ մենք պատիվ կունենանք մեկ տարի անց այդ մասին խոսելու»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ուրախ եմ Հայաստանում գտնվելու առթիվ: Հայաստանի մասին շատ եմ լսել: Այսօր UnionPay-ի եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի համագործակցության մեկնարկն ենք ազդարարում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս օրվա կայացմանը: UnionPay-ը արագ զարգացող միջազգային վճարային ընկերություն է եւ մենք ցանկանում ենք մեր տարիների կուտակած փորձը փոխանցել եւ ներդնել Հայաստանում: Ուրախ ենք մեր գործունեությունը նաեւ Հայաստան հասցնելու կապակցությամբ: Մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանում ունի մեծ թվով բանկոմատներ, սպասարկում է ամենամեծ թվով վճարային համակարգերը, ինչը UnionPay-ի քարտապաններին թույլ կտա Հայաստանում լիարժեք օգտագործել իրենց քարտերը: Ուրախ եմ նշել նաեւ, որ ապագայում UnionPay-ի բջջային վճարումները եւս հասանելի կլինեն Հայաստանում: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս համագործակցության կապակցությամբ»,- նշել է China UnionPay-ի տնօրենների խորհրդի նախագահ Շաո Ֆուջունը:

«Կենտրոնական բանկի անունից շնորհավորում եմ հերթական ձեռքբերման համար: UnionPay-ի մուտքը հայաստանյան շուկա շատ կարեւոր իրադարձություն է եւ  պետք է արձանագրենք, որ, ըստ էության, սա սկիզբն է այն երկարատեւ եւ փոխշահավետ համագործակցության, որ մենք ունենալու ենք: Հույս ունենք, մեր գործընկերների շնորհիվ մենք նաեւ նոր տեխնոլոգիաների մուտք կունենանք Հայաստանի Հանրապետություն: Վստահ եմ, որ դա կնպաստի ֆինանսական ծառայությունների բազմազանությանը, որի արդյունքում կշահի սպառողը: Ես վստահ եմ նաեւ, որ սա կնպաստի նաեւ շուկայում առողջ մրցակցությանը եւ նման միջազգային խոշոր խաղացողների առկայությունը հնարավորություն է տալիս մեզ վստահ լինելու, որ միջազգային լավագույն փորձը եւս ներկա կլինի մեր երկրում»,- իր խոսքում նշել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

«Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին եւ UnionPay-ին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան անունից: Վստահ եմ, որ  UnionPay-ի մուտքը Հայաստան կբարձրացնի զբոսաշրջության արդյունքներն ու ակնհայտորեն կբարելավի դեպի Ասիա եւ Չինաստանից Հայաստան ճանապարհորդելու ընթացքում վճարումներ կատարելու պայմանները: Կարծում եմ, որ UnionPay-ի մուտքը Հայաստան նաեւ էական պայմաններ կստեղծի երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության զարգացման համար»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Թիան Էրլունը:

UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի շուրջ 177 երկրներում, որոնցից 55-ում նաեւ թողարկվում է UnionPay-ի քարտեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախորդ տարվա համեմատ ՀՀ առեւտրային բանկերի վճարած հարկերն ավելացել են 9.4 տոկոսով. ՀՀ բանկերի միություն
Համաձայն հրապարակված հերթական տեղեկատվության՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում...
«Հայբիզնեսբանկը» մասնակցել է «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին
Այս միջոցառման նպատակն էր գործատուների, ուսանողների եւ շրջանավարտների միջեւ ստեղծել յուրահատուկ հարթակ, որը կդառնա կամուրջ աշխատաշուկայի…
ԿԲ խորհուրդը անփոփոխ է թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5 տոկոս
Արտաքին հատվածում պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի դանդաղման միտումները…
«Յունիբանկը» պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել Շարմ Էլ Շեյխ մեկնած հայ ամուսինների ծախսերը
«Յունիբանկը» պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել Շարմ Էլ Շեյխ մեկնած հայ ամուսինների ծախսերը․․․
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային կառույցն ու մասնաճյուղերն արժանացան «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մրցանակներին
Այնուհետև «Ինգո Արմենիայի» աշխատակիցները գործընկեր բանկերին ներկայացրին ապահովագրական ոլորտի զարգացման միտումներն ու վերջին նորությունները...
IDBank-ը պարտատոմսերի երկու նոր տրանշ է թողարկել
Տրանշ 3-ի թողարկման ընդհանուր ծավալը 250,000,000 ՀՀ դրամ է, անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնի տոկոսադրույքը՝ 9.5% տոկոս...