News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, արդեն չորորդ տարին նշվում է «Մուսա լեռան» հերոսամարտին նվիրված միջոցառումը։

Միջոցառումը տեղի է ունեցել Պերիստերիի հայկական եկեղեցում, Հունա-հայ Թեմի Առաջնորդ Տ․Խորեն Վրդ. Առաքելյանի օրհնությամբ։

Նախաձեռնությունը Հույն-Ռուս-Հայ բարեկամության E.R.A. միությանն էր։ Նպատակն է օտար հողում պահպանել Հայաստանում նշվող ավանդույթները։ Հյուրերը ռուսերեն եւ հայերեն լեզուներով ծանոթացան 104 տարի առաջ Մուսալեռցիների հերոսական ինքնապաշպանության եւ Մուսա լեռ ավանում ամեն տարի նշվող միջոցառման մասին։

Այս տարի միջոցառման պաշտոնական հյուրերն էին Ռ․Դ.-ից ժամանած «Խաղաղության ալիք» նախագծի ղեկավարությունը եւ նկարահանող խումբը, Հունստանում ,,ԷՄԻԳՐԱՆՏ,, հունա-ռուսական միությունը, «ՌԱԴՈւԳԱ» միությունը, «Աշխարհի հույների կոնգրեսի» եւ Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները։

Բոլոր ներկաների հիացմունքին արժանացան մոսկվայաբնակ Դավիթ եւ Սերգեյ Սարգսյանների հայեցի ասմունքը:

Միջոցառման մասնակիցներին հյուրասիրվեց Մուսալեռցիների ավանդական հայկական հարիսան։ Տարբեր ազգության հյուրերը շուրջպար էին բռնել հայկական դրոշներով եւ պարում էին մեր քոչարին։

Վերջում իր շնորհակալության խոսքով հանդես եկավ Հույն-Ռուս-Հայ բարեկամության E.R.A. միության հիմնադիր-նախագահ Աղավնի Մկրտչյանը:

 

Տպել
Ամենաշատ