News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի լույս16-ի գիշերը Ազատության պողոտայում ոստիկանին սպանելու, մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու, իսկ մինչ այդ նաև գողություն կատարելու համար ՔԿ–ն մեղադրանք է առաջադրել երկու անձի։ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ ձեռք  բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝ ապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով զենքը հափշտակելը) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելը):

2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան՝ փախչել են:

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, իսկ մյուս ոստիկանը վիրավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինուհին ներկայացել է որպես Պուտինի կին եւ փորձել մտնել Կրեմլ
Պուտինի կին ներկայացող ուկրաինուհուն տեղավորել են հատուկ հիվանդանոցում...
Սուպերմարկետից գողացել է երկու շիշ խմիչք, մեկ տուփ սափրիչ, իսկ բենզալցակայանում փորձել է գողանալ աշխատակցի բջջայինը
Ոստիկանների կասկածները հիմնավորվեցին…
Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է.այրվել է 250 քմ տարածք
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշվարկ...
Բնակարանային գողությունը բացահայտվեց. որդին խոստովանել է
Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մոր բացակայության ժամանակ 32-ամյա որդին է փողը վերցրել պահարանից…
Երեւանի կենտրոնում հրդեհի հետեւանքով այրվել է 250 մետր քառակուսի տարածք. ԱԻՆ փրկարար ծառայության պետ (ֆոտոռեպորտաժ)
Որ մարդկային գործոնի արդյունք է, միանշանակ է…
Տրամադրել են «Բրաբուս» ավտոմեքենա, զենքեր, հարկ եղած դեպքում կկարենք մարդկանց վրա. «Դոն Պիպոյի» գործով վկայի ցուցմունքը
Արթուր Ասատրյանի գործով դատական նիստին շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը…
Ամենաշատ