News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող մի շարք ապրանքներ թանկացել են ԱՄՆ-ի բնակիչների համար մաքսատուրքերի սահմանման պատճառով, հաղորդում է BBC-ը:

Մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնի ժամանակով կեսգիշերից հետո:

Նշվում է, որ սակագները ԵՄ-ի կողմից Airbus-ին հատկացվող սուբսիդիաների դեմ 15-ամյա պայքարի արդյունքն են, որոնք անօրինական էին ճանաչվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից:

Արդյունքում եվրոպական արտադրանքը հայտնվել է 25%-անոց մաքսատուրքերի ներքո: Մաքսատուրքերի ներքո հայտնված ապրանքների թվում են՝ ֆրանսիական, գերմանական, իսպանական եւ բրիտանական գինիներ, պանիրներ, որոնց թվում՝ «Ստիլտոն», «Էդամ» եւ այլն:

ԵՄ-ում հայտարարել են, որ այլընտրանք չունեն, սակայն սեփական մաքսատուրքերը կսահմանեն ԱՄՆ-ից ներմուծվող արտադրանքի համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել