News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երբ քվանտային համակարգիչները կկարողանան հաշվարկներ անել ավելի մեծ մասշտաբի խնդիրների համար, կկարողանանք մեծ մոլեկուլների նմանությունն ուսումնասիրել, քանի որ մոլեկուլները շատ կարեւոր դեր են խաղում մեր կյանքում։ Այս մասին «Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովի (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) շրջանակում NEWS.am-ի հետ զրույցում ասաց Gate42 լաբորատորիայի հիմնադիր Հակոբ Ավետիսյանը։

Նա պատմեց, որ իրենց լաբորատորիան զբաղվում է՝ քվանտային համակարգիչներին ալգորիթմներ հղելով. «Տեղում մեր դասական համակարգիչների վրա ալգորիթմները գրում ենք, եւ արդյունքում այդ ալգորիթմները վերածվում են instrucion set-ի, որը սովորական համակարգիչների լեզվով՝ «ասեմբլերի» նման ինչ-որ բան է, ու կա հնարավորություն, որ այդ ալգորիթմը ասեմբլերի տեսքով ուղարկել աշխարհում արդեն մի քանի գոյություն ունեցող փոքր քվանտային համակարգիչների վրա»։

Հակոբ Ավետիսյանն ասաց՝ ներկայումս քվանտային համակարգիչները փոքր ու աղմկոտ են, եւ իրենք 2 ուղղություններ են որդեգրել. «Գոյություն ունեն տեխնիկաներ, մեթոդներ, որոնցով հնարավոր է ալգորիթմը քվանտային համակարգչի վրա աշխատեցնելու ընթացքում աղմուկների քչացում ապահովել։ Այսինքն՝ աղմուկների ֆիլտրման մեթոդներ ենք մշակում։ Մյուս ուղղությունն արդեն ավելի նեղ մասնագիտական է։ Փորձում ենք մոլեկուլների նկարագրող էներգիայի ֆունկցիան, որը կոչվում է համիլտոնիան, ներդնել գրաֆների մեջ, հետո այդ գրաֆներն էլ օգտագործել ֆոտոնային համակարգիչների միջոցով, եւ կկարողանանք տարբեր մոլեկուլներ համեմատել իրար։ Այս պահին խոսքը փոքր մոլեկուլների մասին է, բայց հետագայում երբ քվանտային համակարգիչները կկարողանան հաշվարկներ անել ավելի մեծ մասշտաբի խնդիրների համար, կկարողանանք մեծ մոլեկուլների նմանություն ուսումնասիրել, քանի որ շատ մոլեկուլներ կարեւոր դեր են խաղում մեր կյանքում, իսկ քանի որ դրանք շատ մեծ են, հնարավոր չէ ամբողջովին հասկանալ մոլեկուլի ֆունկցիաները»։

Gate42 լաբորատորիայի հիմնադիրը պատմեց, որ քվանտային համակարգով հնարավոր է անել այնպիսի հաշվարկներ, որոնք անհասանելի են սովորական համակարգիչներին․ «Սուպերպոզիցիան եւ մյուս ռեսուրսը, որը կոչվում է integlment, հնարավոր է իրար փոխազդել այնպես, որ մեր առօրյայում հանդիպող ոչ մի փոխազդեցություն դրա նման չլինի։ Այսինքն՝ այս 2 լրացուցիչ ռեսուրսներով հնարավոր է որոշ խնդիրներ լուծել պոլինոմիալ ժամանակում, որոնք էքսպոնենցիալ ժամանակ կպահանջեին սովորական համակարգիչների համար»։

Ավետիսյանն ասաց նաեւ, թե ինչ նոր խնդիրներ են առաջադրել քվանտային համակարգչով. «Փորձելու ենք օգտագործել միայն այն խնդիրները, որոնց ամեն մի պարամետրն ավելացնելուց ռեսուրսները կրկնապատկվում են։ Այս խնդիրների դեպքում՝ նոր քվանտային համակարգիչները ասելիք ունեն։ էքսպոնենցիալ շատ ինֆորմացիան հնարավոր է պահպանել փոքր տարածության մեջ։ Համեմատելով դասական համակարգիչների հետ՝ ստիպված էինք լինելու կամ բոլոր հնարավոր տարբերակները հերթով փորձել, այսինքն՝ կորցնել ժամանակի մեջ, կամ մասերի բաժանել տարբեր համակարգիչների վրա»։

Gate42 լաբորատորիայի հիմնադիրը նշեց, որ խնդիրը ֆիզիկական Q-bit-ների կյանքի տեւողությունը պահելն է, «օրինակ՝ գերհաղորդիչ Q-bit-ների դեպքում տարբեր ընկերություններ աշխատում են այդ Q-bit-ներով։ Պահպանում են շատ ցածր ջերմաստիճանում՝ բացարձակ 0-ին մոտ, որպեսզի արտաքին աշխարհի հետ տատանում չլինի, որ Q-bit-ի հնարավորինս կյանքի տեւողությունը երկար լինի»։

Հարցին՝ արդյոք քվանտային համակարգիչների հետ կապված ռիսկերմ մարտահրավերներ կան, Ավետիսյանն ասաց. «Շատ մարտահրավերներ կան, հենց Q-bit-ների մակարդակից, որովհետեւ մենք չենք զուգամիտել, թե ո՞ր Q-bit-ն է ամենալավը, որ դրանից սկսած արդեն Քվանտային համակարգիչներ կառուցենք»։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST)։

Տպել
Ամենաշատ