News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավարեւելյան Գազիանթեփ նահանգից փաստաբան Մեհմեդ Քուրթօղլուն քրեական բողոք է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին «վիրավորելու» համար, հաղորդում է Ahval-ը՝ Artı Gerçek-ի վրա հղումով:

Հոկտեմբերի 9-ին՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների մեկնարկից մեկ օր առաջ, Թրամփն Էրդողանին խնդրել էր «հիմար չլինել եւ լավ տղա չթվալ»: CNN Türk-ի հաղորդմամբ՝ Էրդողանը ռազմական գործողություններից առաջ նամակը նետել է աղբարկղը:   

Քուրթօղլուն որոշել է, որ Թրամփը «չափն անցել է»: Նա ասել է, որ ստիպված է դատական հետաքննություն սկսել:

Թուրքիայում նախագահին վիրավորելու համար 1-4 տարվա ազատազրկում է սպառնում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ