News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Շրջագայություններ կազմակերպող Royal Caribbean ընկերությունը իջեցրել է կնոջը նավից եւ արգելել է ցմահ օգտվել իր ծառայություններից այն բանից հետո, երբ նա բարձրացել է իր նավախցի պատշգամբի բազրիքին, որպեսզի սելֆի անի, հայտնում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Allure of the Seas նավի վրա, երբ այն մոտենալիս է եղել Լաբադիին՝ Հաիթիում։

Կնոջը նկատել է մեկ այլ ուղեւոր, որը զգուշացրել է անձնակազմին։ «Պատշգամբում տեսա, թե ինչպես է կինը բարձրանում բազրիքին։ Դա այնքան արագ տեղի ունեցավ։ Չիմանալով, թե ինչ մտադրություն ունի նա՝ ես զգուշացրեցի անձնակազմին»,- ասել է նա։ Նավի անձնակազմը իջեցրել է կնոջը, երբ նավը կանգ է առել Ֆելմուտում, որը Յամայկայում է։

Royal Caribbean-ն իր կայքում պարզաբանել է, որ «նստել, կանգնել, պառկել կամ բարձրանալ ցանկացած արտաքին կամ ներքին բազրիքի կամ այլ պաշտպանական արգելապատնեշների վրա» չի թույլատրվում՝ ուղեւորների անվտանգության ապահովման նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ