News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը մերժել է Կատալոնիայի առաջնորդի երկխոսության կոչը՝ հայտարարելով, որ նա պետք է սկզբում դատապարտի Բարսելոնայում անկարգությունները, հայտնում է Reuters-ը։

«Պարոն Տորրան պետք է վճռականորեն դատապարտի բռնությունը, ինչը նա մինչ այժմ չի արել»,- հայտարարել է Սանչեսը այն բանից հետո, երբ Կվիմ Տորրան կենտրոնական կառավարությանը բանակցությունների կոչ է արել, որպեսզի փորձեն դուրս գալ ճգնաժամից։

Սանչեսը նաեւ Տորրային կոչ է արել ճանաչել այն կատալոնցիներին, որոնք չեն ուզում հյուսիսարեւելյան տարածաշրջանի անկախացումը։ Նա նշել է, որ Կատալոնիային անկախություն չի տրվի, որովհետեւ դա «օրինական չէ»։

Նշենք, որ Բարսելոնայում ցուցարարների եւ իրավապահների բախումների հետեւանքով տուժել է 200 մարդ։ Ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ դատարանը Կատալոնիայի նախկին առաջնորդներին ազատազրկման էր դատապարտել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել