News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Շաբաթ Պետնագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը, որոնք դուրս են բերվում Սիրիայի հյուսիսից, ըստ Թուրքիայի հետ պայմանավորվածության, ակնկալվում է տեղափոխել Իրաքի արեւմուտք, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես հայտարարել է Էսփերը, ամերիկյան զորքերը Իրաք տեղափոխելու նպատակը «Իսլամական պետության» դեմ պայքարելու եւ «Իրաքին օգնություն տրամադրելու» արշավն է:

«Սիրիայի հյուսիս-արեւելքից զորքերի դուրս բերումը շարունակվում է…Խոսքը շաբաթների, ոչ թե օրերի մասին է»,-լրագրողներին ասել է Էսփերը՝ հավելելով, որ Սիրիայի հյուսիսից զորքերի դուրսբերումն իրականացվում է օդային եւ վերգետնյա պահակախմբերի հսկողությամբ:

Իր հերթին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում գործակալության աղբյուրը հաղորդել է, որ այդ հարցում Պենտագոնի ծրագրերը կարող են փոխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ