News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քննությունը հայտնաբերել է Մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանի պատգամավոր Տատյանա Սիդորովայի եւ նրա ընտանիքի երեք անդամների մարմինները, որոնք սպանվել էին 2012-ին քրեական հեղինակություն Օլեգ Շիշկանովի ցուցումով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին։

«Հանցագործության զոհ են դարձել «Պլեմզավոդ Ռամենսկոյե» ՓԲԸ գլխավոր տնօրենը եւ նրա երեք հարազատները։ Քննության վարկածով նրանք վերացվել են Օլեգ Մամեդովի (մինչեւ ազգանունը փոխելը՝ Շիշկանով) հանցավոր խմբի անդամների կողմից՝ հող չհատկացնելու պատճառով»,- տեղեկացրել է Պետրենկոն։

Քննիչները ԱԴԾ աշխատակիցների հետ միասին հետազոտել են ավելի քան 2 հազար քառ. մետր տարածք 10 մետր խորությամբ Մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանի ամառանոցային զանգվածում։ Պեղումների արդյունքում, որոնք իրականացվել են 12 օր, մոտ չորս մետր խորության վրա հայտնաբերվել եւ հանվել են զոհվածների դիակները, նրանցից երկուսի գլխի հատվածում հայտնաբերվել են փամփուշտներ։ Փամփուշտները եւ դիակներն ուղարկվել են հետազոտության, պարզվում են մարդկանց մահվան պատճառները։

Շիշկանովի եւ հանցավոր խմբի անդամների հանդեպ հարուցվել են սպանությունների, դրամաշորթության, առողջությանը վնաս հասցնելու, հրազենի եւ զինամթերքի ապօրինի պահման, հանցավոր խումբ կազմակերպելու եւ դրան մասնակցելու գործեր։

Քննության տվյալներով՝ Շիշկանովը եւ նրա ենթադրյալ հանցակիցները 2012-ին առեւանգել եւ սպանել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանի պատգամավոր Տատյանա Սիդորովային, որը միաժամանակ զբաղեցնում էր «Պլեմզավոդ Ռամենսկոյե» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, եւ նրա ընտանիքի անդամներին։ Սիդորովան, նրա ամուսինը, 1983 թվականին ծնված որդին եւ 1947 թվականին ծնված քույրը կորել էին 2012 թվականի փետրվարի 21-ին։ Մալախովո գյուղի նրանց մասնավոր տան զննման ժամանակ հայտնաբերվել էին արյան հետքեր եւ անկարգություն սենյակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ