News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի մասնաճյուղ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից։

Փոխնախարար Արմեն Սիմոնյանի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է կայարանի տարածքում, եղել կոնտեյներային տերմինալում եւ դիագնոստիկ կենտրոնում, ծանոթացել երկաթուղու գործունեությանը եւ ընթացիկ խնդիրներին։

Շրջայցի ընթացքում անդրադարձ է եղել բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ծավալներին, երկաթուղու արդիականացմանն առնչվող հարցերին։ Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է ենթակառուցվածքների արդիականացման եւ տեխնիկական վերազինման ուղղությամբ կատարված քայլերը, իսկ լոկոմոտիվային դեպոյում Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա եւ ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար եւ ուղեւորատար վագոնների հիմնական եւ ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը եւ սպասարկումը:

Սուրեն Պապիկյանն այցելել է նաեւ երկաթուղու ուսումնական կենտրոն, ծանոթացել երկաթուղայինների մասնագիտական ունակությունների կատարելագործման գործընթացի կազմակերպմանը։

Երկաթուղու տրանսպորտային ծառայությունների կենտրոնում ներկայացվել է բեռնափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգը, մասնավորապես բեռի փոխադրման պայմանների եւ ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվության ստանալու արագ եւ դյուրին հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել